«Հայաստան և Ռուսատան. Իրականություն, խնդիրներ և հնարավորություններ» խորագիրը կրող համաժողովին ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ելույթում կարևորեց նմանօրինակ միջոցառումների շարունակականությունը:
«Երկխոսությունը այն արդյունավետ միջոցն է, որը վերծանում է միջպետական հարաբերություններում առկա իրավիճակը, ներուժը և խնդիրները: Հետևաբար հնարավորություն է ընձեռում ոչ միայն գույքագրել հարաբերությունները, դրանց առկա մակարդակը, այլև լուծումներ է առաջարկում հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար»,- հայտարարեց նա:
Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ միջոցառումը կծառայի իր նպատակին, այն է՝ ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բնույթը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































