«Շատ երկար կարելի է խոսել, թե որքան կարևոր է Ռուսաստանը Հայաստանի համար, և շատ երկար կարելի է խոսել նաև, թե որքան կարևոր է Հայաստանը Ռուսաստանի համար»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նրա կարծիքով՝ հայ-ռուսական երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը պետք է բխի երկկողմանի կարևորության խորը գիտակցումից. «Եթե մենք դա գիտակցենք, վստահ եմ, որ բոլոր մարտահրավերներին կգտնենք պատշաճ պատասխաններ»:
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ մանավանդ ժամանակակից աշխարհում երկրների մեծ կամ փոքր լինելը չէ, որ որոշում է նրանց կարևորությունը. «Ես վստահ եմ, որ մենք գտնվում ենք պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում, որտեղ կարող ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությունը օգտագործել ի բարօրություն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, և ինչու չէ՝ ի բարօրություն մեր լավագույն դաշնակիցների»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































