«Ցանկացած միջպետական հարաբերություններում կան խնդիրներ, և հայ-ռուսական հարաբերությունները բացառություն չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
Մեր զրուցակիը շարունակում է. «Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու։ Բայց հարց է առաջանում․եթե վեկտորները նույնն են մնում, ապա, ըստ գործող վեկտորների՝ ինչ մակարդակի, ինչ որակի ու խորության հարաբերություններ են լինելու»։
Նավոյանը կարևոր է համարում այս փուլում չկրկնել նախորդ իշխանությունների սխալը։ «Երբ, կներեք, ասում էին՝ շեֆը շեֆի հետ լավ է, և հաջորդ այցի ժամանակ հարցերը կլուծվեն։
Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները Մոսկվայում իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ զրույցը սկսում էին «շնորհակալություն աջակցության համար» թեզով։
Նկատելի է, որ ներկայիս իշխանություններն էլ սկսում են՝ «շնորհակալություն չեզոքության համար» թեզով։
Ես կուզենայի, որ այս փուլը շուտ հաղթահարվեր, որ գործնական, ինստիտուցիոնալ հարաբերություններ կառուցվեին»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































