«Միգրացիայի ձեռնտու լինելու մասին կարծիքը կառավարության ղեկավարինն էր. Տիգրան Սարգսյանն էր ասում՝ թող գնան, գումարներ ուղարկեն»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը ասաց ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա այս առումով երեք գնահատական տվեց. «Թող գնան, որ դժգոհ խավ քիչ լինի: Թող գնան, որ գումարներ ուղարկեն, որպեսզի այդ գումարները մտնեն ՀՆԱ-ի մեջ: Տիգրան Սարգսյանը դրսից գումարներ էր բերում ռեֆորմների համար, որոնք ոչնչացվում էին, բայց գոնե այդ տրանսֆերտները փակում էին և ստեղծում էին այն պատրանքը, թե ռեֆորմներ են տեղի ունեցել: Միգրացիայի երրորդ պատճառը քաղաքական էր. ոչ ոք չէր հետևում, թե ով որտեղ և ինչպես քվեարկեց»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս ամենը շատ լավ հասկանում էր Եգանյան Գագիկը. «Իսկ նա շատ համակերպվող, վախկոտ, բայց խորամանկ բնավորությամբ կառույցը չկայացրեց»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































