Իսրայելում խորհրդարանականները հաստատել են փոխնակ մայրությանը իրավունքը չամուսնացած կանանց համար, որոնք համապատասխան բժշկական ցուցանիշներ ունեն։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։
Սակայն կնեսետը մերժել է միայնակ տղամարդկանց և միասեռական զույգերի այդ իրավունքը, ինչի հետևանքով ԼԳԲՏ հանրության բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
Կնեսետը մերժել է «ցանկացած սեռի միայնակ գենետիկ ծնողների» համար առաջարկությունը, քանի որ Իսրայելում միասեռական ամուսնությունները պաշտոնապես ընդունված չեն։







































