Թագավորական զույգի երկրպագուները հույս ունեն, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին շատ հետ չեն մնա Հարիի մեծ եղբորից և առնվազն երեք երեխա կունենան։

Վերջերս Դուբլին կատարած ուղևորության ժամանակ արքայազնը հասցրել է շփվել ժողովրդի հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Օրինակ, հանդիպմանը ներկա գտնվող կանանցից մեկը պատմել է, որ ինքը հինգ երեխա ունի և հարցրել է, թե արդյո՞ք Հարին չի ցանկանում հետևել իր օրինակին։ Ինչին Հարին պատասխանել է. «Ոչ, հինգը շատ շատ է»։
![]()
Կարծես թե Հարին չի պատրաստվում մրցակցության մեջ մտնել երեխաների քանակով իր եղբոր հետ։ Իրենց հարցազրույցների ընթացքում Մեգանն ու Հարին արդեն ասել են, որ անպայման երեխաներ կունենան, սակայն դեռևս չեն շտապում այդ պատասխանատու հարցում։








































