Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը և թուրքական Turkish Aerospace ընկերությունը մտադիր են Ан-188 ինքնաթիռի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծել։

Ինչպես նշվում է, թուրքական պատվիրակությունը նախատեսում է այցելել «Անտոնով» ձեռնարկություն՝ «ինքնաթիռների արտադրության համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով իրավաբանական փաստաթղթերի վերջնական ձևակերպման համար»։

«Ուկրպաշտարդ» մամլո ծառայությունից հայտնել են, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն Ուկրաինայի նախարարների կաբինետի ուսումնասիրմանը։










































