Ամերիկացի գիտնականները և սուրճի ևս մեկ օգտակար հատկություն են պարզել: Պատրաստումից հետո միանգամից սուրճի բույրը շնչելը նպաստում է վերլուծական ունակությունների զարգացմանը: Նման եզրակացության են եկել Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները:

Գիտնականները մոտ 100 մարդու մասնակցությամբ հետազոտություն են իրականացրել: Մարդկանց բաժանել են երկու խմբի:

Առաջին խումբը գտնվել է սենյակում, որտեղ սուրճի բույր է տարածված եղել, իսկ երկրորդը՝ սովորական, առանց ավելորդ բույրերի սենյակում: Երկու խմբերին միևնույն թեստն է առաջարկվել լուծել հանրահաշվից:

Պարզվել է, որ առաջին խումբը ավելի լավ է լուծել թեստը, քան երկրորդը: Հետազոտողները հայտարարել են, որ սուրճի բույրը կարող է թարմություն և էներգիայի դրական լիցքեր հաղորդել, ինչպես նաև զարգացնել վերլուծական ունակությունները:












































