Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողություն:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանին, նույն մարզի Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանին և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանին։

Շնորհավորելով պարգևատրված սպաներին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի և կարգապահության համար. «Գնահատելի է ձեր նվիրվածությունը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը և ցուցաբերած կարգապահությունը: Հատկապես կարևորում եմ սահմանամերձ տարածքներում իրենց ծառայությունն իրականացնող սպաների աշխատանքը»:

Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանի կողմից պարգևատրվել է նաև երկու մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 փրկարար:

Նախարար Հ. Ռոստոմյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ 2018թ. ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած 3 փրկարար ծառայողներ՝ Գառնիկ Շահբազյանը, Նիկոլայ Սարկիսովը, Կարեն Ավետիսյանը, արժանացել են պաշտոնների բարձրացման:

«Շնորհավորում եմ ակադեմիական կրթություն ստացած մեր սպաներին: Հուսով եմ, որ նոր գիտելիքներն ու ձեռքբերված փորձառությունը կծառայեն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ Փրկարար ծառայությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում