Tuesday, 30 06 2026
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում այս տարվա ապրիլ մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արևելյան գործընկերության «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթղթի արդյունավետ և լիարժեք կատարմանը:

Նախարարը մասնակիցներին է ներկայացրել նաև հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու Կառավարության տեսլականը:

Արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը գործընկերներին ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարության կողմից կիրառվող և ծրագրավորված նորարարական մոտեցումները:

Գագաթնաժողովը ծառայել է որպես արդյունավետ ձևաչափ ԲԿԳ անդամ պետություններում իրականացվող բարեփոխումների և համշխարհային մասշտաբով նորարարության զարգացման ու կիրառման տենդենցների վերաբերյալ մտքերի գործընկերային փոխանակության, ինչպես նաև երկկողմանի հանդիպումների համար:

Այսպես, գագաթնաժողովի ձևաչափում նախարարն ունեցել է տարբեր հանդիպումներ Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Վրաստանի իր գործընկերոջ՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:

Նախարար Զեյնալյանը մասնակցել է նաև Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի իր գործընկերների հետ «Stand Up For Justice» խորագրով քննարկմանը, որտեղ նախարարները ներկայացրել են ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը և անդրադարձել իրենց երկրներում արդարադատության մատչելիությանն առնչվող քայլերին ու մարտահրավերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում