Հնդկաստանում բնակվող ֆերմերը դիմել է ուռուցքի վիրահատության, որը վերջինի պարանոցին աճել է 20 տարի։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Սոմայ անունով 55-ամյա տղամարդը կարծում էր, թե իր պարանոցի ուռուցքն ընդամենը բորբոքված վահանաձև գեղձն է։ Նա որոշել է բժշկի դիմել, երբ գոյացությունը նրա գլխի չափ է դարձել։
Բժիշկների խոսքով՝ 1․4 կգ կշռող ուռուցքը հեռացվել է։ Վիրահատությունը 3․5 ժամ է տևել։ Գոյացությունը բարորակ էր։
Ֆերմերը խոստովանել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ գլխացավ այլևս չի զգում։









































