Կրիշիտանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվեց։ Պորտուգալացին արդեն Իտալիա է ժամանել, որտեղ բուժզննում է անցել և մամուլի ասուլիս տվել։
Տասը օր առաջ Ռոնալդուն որդու և հարսնացուի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ հանգստանում էր Հունաստանում, երբ այնտեղ է ժամանել «Յուվենտուս»-ի սեփականատեր Անդրեա Անյելին։ Նրա և Ռոնալդու հանդիպման արդյունքում նույն օրը երեկոյան հայտնի դարձավ ֆուտբոլիստի՝ իտալական ակումբ տեղափոխվելու մասին։

Թուրինում այնքան էին սպասում Ռոնալդուին, որ սոցկայքում մի քանի հեշթեգ են թողարկել՝ #CR7DAY և #CR7JUVE։ Ռոնալդուն այնտեղ է ժամանել մասնավոր ինքնաթիռով՝ ընտանիքի հետ միասին։
«Ինչու՞ ես «Յուվենտուս» տեղափոխվեցի։ Դա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ Իմ որոշումը մտածված է՝ ընկերներս նախկինում էլ էին ասում, որ կարող եմ այս ակումբում խաղալ։ Այն Իտալիայի լավագույն ակումբն է, ինչպես նաև այն ուժեղ մարզիչ և ղեկավարություն ունի»,-ասել է Կրիշտիանու Ռոնալդուն։
Թուրինում հավատում են, որ Ռոնալդուն կկարողանա ակումբը եվրոպական բարձունքին հասցնել։ Կրիշտիանուն հույս ունի «ծեր տիկնոջ համար» ուղեցույց աստղ դառնալ։
A big #CR7Day #JuventusSummerCamp welcome to @Cristiano! 🏳🏴 pic.twitter.com/cK6h2F9xzH
— JuventusFC (@juventusfcen) July 16, 2018
Ակումբում ողջույնից հետո պորտուգալացին բուժզննում է անցել։ Հետո նա զբոսնել է մարզադաշտում, խոսել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և թիմակիցների հետ։











































