Ամերիկացի 30-ամյա երգչուհի Ռիհանան նախկինում հաճախ էր փոխում իր իմիջը: Նրան հաճախ էին քննադատում արտաքին տեսքի համար. երգչուհին մեկ հավաքում, մեկ կորցնում էր ավելորդ կիլոգրամներ՝ գրում է segodnya.ua-ը:

Քննադատների կարծիքը, սակայն, Ռիհանային երբեք չի հետաքրքրել. նա կերպարային համարձակ փոփոխություններ էր անում:

Այս անգամ աստղը որոշել է փոխել իր մազերի գույնը և դարձել է շիկահեր: Իր փորձի արդյունքը նա հրապարակել է Instagram-ում:









































