Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ոստիկանության խիստ նախազգուշացումը

Հայաստանի ոստիկանությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ ձեռք են բերվել ապացույցներ 2017 թվականի խորհրդարանի ընտրության համար ընտրակաշառքի մասին: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Մալիշկա գյուղի ՀՀԿ-ական գյուղապետը ջերմուկցի գործարար, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանից ստացել է 13 միլիոն դրամ՝ 1300 ձայն բերելու համար որպես ընտրակաշառք:

Ոստիկանությունը Մալիշկայում, որն, ի դեպ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գյուղն է, հայտնաբերել է նաև այլ չարաշահումներ, սակայն ընտրակաշառքի գործը, բնականաբար, ամենաաղմկոտն է և նշանայինը:

«Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Արսենյանը օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ-ից և խմբակցությունից դուրս գալու մասին: Եվ ահա բացահայտվում է ընտրակաշառքի գործ, որի մեջ շոշափվում է նրա անունը:

Այստեղ, իհարկե, բուն խնդիրն ու նշանայնությունը կոնկրետ գործը, հնարավոր կասկածյալները կամ մեղադրյալները չեն: Դա, իր հերթին, իհարկե, սակայն բուն առանցքը ոստիկանության ուղերձն է քաղաքական ուժերին՝ ընտրակաշառքի հարցում բացահայտումների մասով: Եվ խոսքը միայն այն չէ, որ հերթով կարող են բացահայտվել 2017-ի ընտրակաշառքի դեպքեր: Երևի թե որևէ մեկը չի կասկածում, որ Արսենյանը առանձնապես անփույթ չի գործել, քան մյուսները, ըստ էության՝ բոլորն էլ աշխատել են նույն մեխանիզմով, հետևաբար խոցելի են նույնքան, որքան Արսենյանի դեպքը:

Տվյալ պարագայում, սակայն, հատկանշական է ուղերձը գալիք ընտրությունների մասով, որի վերաբերյալ ներկայումս ընթանում են օրենսդրական փոփոխությունների թեժ քննարկումներ, խորհրդարանական ուժերը, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը որոշակիորեն ընդվզում են կառավարության հանձնախմբի նախագծի դեմ: Իսկ Ընտրական օրենսդրության փոփոխություններում առանցքային դրույթներից մեկը պետք է լինի այն, կամ նպատակներից մեկը, որ գործնականում մեխանիզմներ ձևավորվեն փողի դերակատարումը, այդ թվում՝ ընտրակաշառքի դերակատարումը նվազեցնելու համար: Ընդ որում՝ այստեղ կարող են լինել և այլ օրենսդրական նախաձեռնություններ, Ընտրական օրենսգրքից բացի:

Եվ ահա այս իրավիճակում նախ Նիկոլ Փաշինյանն է դժգոհում, որ իրավապահներից որոշ կառույցներ այնքան էլ լավ չեն պայքարում կոռուպցիայի դեմ, և դրան հաջորդում է ոստիկանության հայտարարությունն ընտրակաշառքի դեպքի մասին, ինչը, ըստ էության, նաև կարող է լինել Նիկոլ Փաշինյանի անուղղակի ուղերձ: Ուղերձ առ այն, որ անկախ օրենսդրական փոփոխություններից, անգամ ներկայիս օրենսգրքով, ցանկության, քաղաքական կամքի առկայության դեպքում, ոստիկանությունն ու իրավապահ համակարգը ընդհանրապես ի վիճակի են կանխել ընտրակաշառքի շրջանառությունը, և հետևաբար օրենսդրորեն դրա դեմ մեխանիզմներ չսահմանելը դեռևս ամենևին չի նշանակում բաց պահել ընտրակաշառքի, փողի դերակատարության ճանապարհը:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանն այդպիսով խորհրդարանական եռյակին էր փորձում պատասխանել, որ դիմադրությունը կամ ընդվզումն անիմաստ է, ընդ որում՝ դեռ այն ժամանակներից, երբ իրենց թվում էր, որ Սերժ Սարգսյանի համար ընդունում են գերվարչապետության մասին օրենսդրական փաթեթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում