ԱՄՆ Իլինոյսի համալսարանի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուների օգտագործումը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը, ինչպես նաև կանգնեցնել դրա զարգացումը կամ տարածումը՝ գրում է MedicalXpress-ը:
Գիտնականների խոսքով՝ օմեգա-3-ի նյութափոխանակության արդյունքում օրգանիզմում առաջանում է EDP-EA էնդոկանաբինոիդ էպոքսիդ, որը սպանում է քաղցկեղածին բջիջները կամ դանդաղեցնում մետաստազը:
Նշվում է, որ օմեգա-3-ի ամենալավ աղբյուր են ծովամթերքը և կտավատի սերմերը:







































