Ֆինլանդիայի նախագահի կինը՝ Յենի Հաուկիոն նախաճաշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի հետ,– հաղորդում է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնական Twitter-ը։
Ըստ ԶԼՄ–ների տվյալների՝ Յենի Հաուկիոն ցույց է տվել Մելանյանին ժողովրդական արվեստների ֆինն վարպետների աշխատանքները։

ԶԼՄ–ները նշել են, որ Մելանյան բաց դեղին զգեստ էր հագել՝ ոսկեգույն գոտիով և թիթեռնիկի ձևով ճարմանդով։
Տիկին Թրամփը Ֆինլանդիայի նախագահի նստավայր այցելության ժամանակ ծաղկեփունջ է ստացել։
First ladies having a breakfast meeting in the #Mäntyniemi Residence: @FLOTUS Mrs Melania Trump and Mrs @JenniHaukio. #HELSINKI2018 #Finland pic.twitter.com/TguyYNpgqD
— TPKanslia (@TPKanslia) July 16, 2018








































