Monday, 29 06 2026
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան

«Գազպրոմ Արմենիա»-ն սպասարկել է էլիտար օղակների շահերը․ գործընթացները բխում են ռուսական ընկերությունների շահերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Պարոն Դավթյան, ՊԵԿի հայտարարության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող «Ավտոգազ» ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են միլիոնների հասնող հարկեր վճարելուց։ Տնտեսական ասպեկտով ինչպե՞ս կգնահատեք այս բացահայտումը։
-Տեսեք, նախքան տնտեսական կողմի մասին խոսելը, պետք է անդրադառնալ քաղաքականին, որովհետև այս օրերին շատ հայտարարություններ են հնչում, որ սա հակառուսական ակցիա է, քանի որ «Գազպրոմ»-ը մարմնավորում է Ռուսաստանը և ՌԴ շահը Հայաստանում, և նման գործողություններ իրականացնելով որոշակիորեն հարված է հասցվում ռուսական շահին և մոնոպոլիային։ Ես կոչ կանեմ նման հայտարարություններից զերծ մնալ, քանի որ մենք այստեղ կարող ենք փաստել, որ խոսքը գնում է տնտեսական հանցագործության մասին, որը, բնականաբար, չի բխում «Գազպրոմ»-ի մայր ընկերության շահերից։ Մայր ընկերությունը նմանատիպ բացահայտումներում պետք է շահագրգիռ կողմ հանդես գա, քանի որ բացի նրանից, որ այս խախտումները վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանն ու էներգետիկ համակարգին, այլև «Գազպրոմ» ընկերության կորպորատիվ քաղաքականությանը։ Մեզ մոտ ընդունված է ցանկացած նմանատիպ քայլ քաղաքականացնել։ Ես ձգտում եմ այս ամենը տեսնել զուտ տնտեսական հանցագործության դեմ պայքարի համատեքստում։ Այո, վերջին հաշվով մենք սրան կարող ենք քաղաքական ինչ-որ ենթատեքստ վերագրել, ասել՝ ռուսական ընկերություն է և այլն։ Բայց այստեղ հարցը պետք է դիտարկել ներսից՝ կորպորատիվ շահի տեսանկյունից, որն իրականում հակասում է ընկերության շահերին։ Այդ գործընթացներն ուղղված են եղել Հայաստանում գործող էլիտար օղակների շահերը սպասարկելուն։ Եթե անգամ մենք այստեղ քաղաքական ենթատեքստ ենք տեսնում, ապա դա բացառապես ներքին բնույթ է կրում։ Մենք պետք է խոսենք ոչ թե արտաքին քաղաքականության, տվյալ դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունների, այլ ներքին քաղաքականության և գործընթացների մասին։

Տեսեք, այսպես կոչված Հյուսիսային գազամուղով Հայաստան ամեն տարի մտնում է մոտ 1․8 մլրդ խորանարդ մետր գազ, մնացած 400-ը ստանում ենք Իրանից։ Երբ հետևում ենք գազի մատակարարումների դինամիկային վերջին տարիների ընթացքում, ապա այն նվազել է, որովհետև տարեցտարի ՀՀ-ում նվազում է բնական գազի սպառումը։ Այստեղ, ամենայն հավանականության, տեղի է ունեցել հետևյալ սխեման, երբ ներկրված գազի մի մասը ներքին ոչ օրինական սխեմաներով վաճառվել է գազալցակայաններին և իրացվել։ Այստեղ խոսել այն մասին, որ իրականում ավելի շատ գազ է ներկրվել, բայց ներկայացվել է քիչ, սխալ է։ Քանի որ տարեցտարի գազի սպառման ծավալները նվազում են, 2017 թվականին գոյացած ավելցուկի մի մասը գնացել է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարան՝ ապահովելով մեր գազատրանսպորտային և էներգետիկ համակարգը, մյուս մասն էլ ոչ օրինական սխեմաներով իրացվել է «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունների միջոցով։ Այստեղ կարող ենք, գուցե կոշտ, բայց տրամաբանական սահմանում անել, որ «Գազպրոմ»-ն ինքն իրենից գազ է գողացել և ներքին առանձին կորպորատիվ օղակների շահերն է սպասարկել։

-Ստացվում է՝ ընկերությունը վարորդների և գազ սպառողների հաշվին գերշահո՞ւյթ է ստացել, որը եղել է վերին օղակների անմիջական իմացությա՞մբ։

-Բնականաբար։ Ստանալով իքս ծավալի բնական գազ, նրանք մի մասը մատակարարել են գազատրանսպորտային համակարգին ու ապահովել ներքին սպառումը, իսկ մյուս մասը՝ մոխրագույն սխեմաներով իրացվել է՝ թաքցնելով իրավապահներից։ Այստեղ ներքին գողության ձևաչափ է եղել։ Ակնհայտ է, որ այստեղ խորքային մոտեցում է գործել։ Բայց վերևներ ասելով, չպետք է հասկանալ ամենավերևները, այսինքն՝ մոսկովյան գրասենյակը։ Կարծում եմ, որ մոսկովյան գրասենյակն այդ գործընթացներիրց տեղյակ չէր, բայց ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա»-ի մենեջմենթին, ապա, միանշանակ, գազալցակայանների հետ աշխատանքը ևս նրանց տիրույթում է եղել, և դժվար թե գազալցակայանների տնօրենները նման քայլերի գնային առանց վերևներին տեղեկացնելու։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կարո՞ղ ենք ընդգրկել այդ «վերևներ» ասվածի մեջ։

-Հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և ըստ էության հանդես է գալիս որպես ընկերության կնքահայր, մի մարդ, որը տարիներ շարունակ իսկապես ստեղծել է այդ ընկերության ամբողջ ներքին կորպորատիվ սխեման և անգամ դուրս գալով այդ ընկերությունից, շարունակել է ազդեցություն ունենալ այնտեղ։ Ես կարծում եմ, որ նման մտավախությունները կարող են և արդարացի լինել։ Ես կարծում եմ՝ առջևում մի շարք ընկերություններ են, որոնցում նմանատիպ գործողություններ են իրականացվելու և ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ տրանսպորտային, որոնք ղեկավարվում են ռուսական կապիտալի կողմից։ Ես կարծում եմ՝ նմանանտիպ գործողություններ կատարելով, մեր ներկա իշխանությունները ոչ միայն Հայաստանի շահն են հետապնդում և սպասարկում, այլև անուղղակիորեն օգնում են մոսկովյան համապատասխան գերատեսչություններին, ընկերությունների ղեկավարներին՝ տեսնելու այն իրական պրոբլեմները, որոնք այստեղ առկա են։ Ես՝ որպես երկար տարիներ ներգրավված լինելով ռուսական կապիտալի գործունեության մեջ Հայաստանում, կարող եմ մի բան շատ ստույգ արձանագրել․ ընդունված է մի այսպիսի պրակտիկա, երբ ռուսական կողմը պարզապես իրականացնում է ներդրում, նշանակում է ինչ-որ անձի ու այլևս ոչ մի մասնակցություն չի ունենում այդ ընկերության կառավարման գործընթացում։ Ստուգումները պայմանական ու մակերեսային են իրականացվում։ Ես կարծում եմ՝ այս և այլ դեպքերում ևս այն գործընթացները, որոնք իրականացվում են, բխում են ռուսական ընկերությունների շահերից։ Սա ռուսական վատ ավանդույթ էր դարձել՝ իրականացնել ներդրում և հետևողական չլինել։ Արդյունքում նման ընկերություններն իրենց շատ հաճախ անվանում են պետություն պետության մեջ, ինչը, ըստ էության, հակապետական մոտեցում է։

-Պարոն Դավթյան, գազալցակայաններին օրինական դաշտ բերելով, մենք ի՞նչ խնդիրներ կունենանք՝ աշխատատեղերի կրճատում, գազի սակագնի բարձրացում և այլն։

-Մենք այստեղ մտավախություն ունենք ոչ թե աշխատատեղերի կրճատման մասով, որովհետև, վերջին հաշվով, դրանք այն տնտեսվարող սուբյեկտները չեն, որոնք լուրջ գործատու են, նրանք չունեն մեծ կոլեկտիվներ և այդ առումով այստեղ սոցիալական անվտանգության խնդիր չկա։ Բայց ակնհայտ է, որ այս ամենն անդրադառնալու է գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների վրա։ Առաջինը՝ սակագնային քաղաքականության վրա, որը վերջին շրջանում մենք մի քանի անգամ արձանագրել ենք։ Երկրորդը՝ զգալիորեն նվազել է գազի ճնշումը։ Ինքս էլ վարորդ եմ ու նկատել եմ, որ վերջին շրջանում գազի ճնշումը նվազել է, մինչդեռ գինը 10-15 դրամով առանձին տեղերում բարձրացել է։ Սա խոսում է այն մասին, որ ընկերությունները վերջնականապես բերելով օրինական դաշտ, մենք կունենանք էլ ավելի ցածր ճնշում, մյուս կողմից՝ ավելի բարձր սակագին։ Իսկ աշխատատեղերի մասով ես վտանգ չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում