Մոնա Լիզային Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզահագուստն են «հագցրել»։ Այսպես է Լուվրի աշխատակազմն ազգային հավաքականին շնորհավորել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։
Ավելի վաղ ֆուտբոլիստներին շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնը, որն անձամբ է ներկա գտնվել խաղին։ Առաջնությանը հետևել են նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։
Առաջնության ուղիղ հեռարձակումն ընթանում էր Փարիզում հսկայական էկրանին, որտեղ ի պատիվ թիմի հաղթանակի հրավառություն է կազմակերպվել, իսկ Ֆրանսիայի դրոշի գույները ներկել են Էյֆելյան աշտարակը, Հաղթանակի կամարը և Բուրբոնների պալատը։
Félicitations à l'@equipedefrance pour leur victoire à la #CoupeDuMonde2018 ! 🎉⚽ 🇫🇷 pic.twitter.com/LVBVK6mJ3g
— Musée du Louvre (@MuseeLouvre) July 15, 2018








































