Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հեղափոխության օրերին լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած արտաշատցի տղամարդը դատապարտվել է տուգանքի

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ղազարյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թավշյա հեղափոխության օրերին՝ 2018 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15-ի սահմաններում Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում տեղի ունեցող ավտոերթի ընթացքի նկարահանման և լուսաբանման ժամանակ Արթուր Ղազարյանը ձեռքով հարվածել է մասնագիտական լրագրողական գործունեությունն իրականացնող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի ձեռքի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ էլ հարվածել է լրագրողուհու դեմքին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Արթուր Ղազարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Տուժողը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել է, նրա խնամքին են 3 անչափահաս որդիները՝12, 9 և 5 տարեկան: Երեխաներից մեկը վատառողջ է, պարբերաբար բուժում է ստանում արտերկրում…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արթուր Ղազարյանը նախկինում դատված չէ, բարձրագույն կրթություն ունի, Արտաշատի ՋՕ ընկերության տնօրենն է:

Արթուր Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Արթուր Ղազարյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ չսահմանափակելու համար նրա ելքը Հայաստանի Հանրապետությունից՝ վատառողջ երեխայի շահերից ՝ նրան բուժման նպատակով Գերմանիա տանելու անհրաժեշտությունից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում