Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Զինադադարից հետո տեղի ունեցածը 3 նախագահների բացթողումն էր․ Եթե բանակը քաղաքականացվեց, կունենանք 1917թ․

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն անդրադարձան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրերս հրապարակած ծավալուն հոդվածին, որտեղ նախարարը խոսել է նաև իմացական վերափոխման մասին:

«Փաստաթուղթը, որը մենք անվանում են տեսլական, իրականում դոկտրինալ փաստաթուղթ է, ուղենշային, հասցեական և թիրախային մտքեր կան այնտեղ: Հասարակության համար շատ նորություններ է պարունակում: Դ. Տոնոյանը առաջ է քաշել նոր չափանիշ, որ բանակը պետք է լինի մարդակենտրոն, մարդը պիտի լինի ավելի բարձր ու բացարձակ արժեք՝ անկախ նրանից զինվոր է, թե սպա: Պետք է լինի կրթված, իր իրավունքների և պարտականությունների նկատմամբ բարձր գիտակցումով և միևնույն ժամանակ իր ծառայությունը պետք է համարի ոչ թե պարտականություն, այլ առաքելություն: Պետք է ենթականերին որպես անհատների վերաբերվել, պետության կողմից տրվող միջոցները պետք է խնայողաբար և էֆեկտիվ օգտագործվեն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ քաղաքական հայտնի իրադարձությունները փոփոխության քամի բերեցին բոլոր ոլորտներում: «Հայկական ԶՈւ-ում միշտ անհատն է եղել բանակի բջիջը, և այդ բջիջներն ամրացնելով՝ փորձ է արվել մեկ ամբողջական միավոր դարձնել: Բայց մարդակենտրոնությունից որոշակի նահանջ կատարեցինք և կարծես ավելի շատ կոլեկտիվության մեջ ընդգրկվեցինք: Բայց հայ ամեն զինվոր անհատ է: Առաջնագծում միայնակ մնացած շարքային զինվորը դառնում է ինքն իր գեներալը, այս համակարգում, որն առաջարկվում է պաշտպանության նախարարի տեսլականով, Հյուգոյի այս միտքը լիարժեք արտացոլվում է»,- նշեց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ մեր բանակը սովետական մոդելից դուրս կգա՝ դառնալով արևմտյան ոճի ճկուն ռազմական համակարգ:

«Կոռուպցիան ինքնին չարիք է պետության գործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուրս գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սնունդի տեսքով». անդրադառնալով Դ. Տոնոյանի հոդվածում նշված այս դիտարկմանը՝ Արծորւն Հովհաննիսյանը նշեց, որ կոռուպցիան կործանարար նշանակություն ունի, իսկ բանակում դա արտահայտվոմ է կիսատ-պռատ տեխնիկայով ու սնունդով, իսկ դա կարող է հասցնել ընդհատված կյանքի, մինչև իսկ պետության պարտության: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող բանակը չի կարող հաղթել անգամ անսահմանափակ ռեսուրսների առկայությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում