ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի շփումը հուլիսի 16-ին Հելսինկիի գագաթնաժողովում կսկսվի 13։15-ին և մամուլի ասուլիսը ներառյալ՝ 3 ժամ կտևի։ Այս մասին ասվում է գագաթնաժողովի HELSINKI2018 պաշտոնական հավելվածում։
Թրամփը և Պուտինը Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմանի երկխոսության զարգացումը և միջազգային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտությունը և ահաբեկչության դեմ պայքարը։








































