Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական թեկուզ մեկ նարնջի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աչքերի ցանցաթաղանթի դեգեներացիայի գործընթացը և տեսողության հետ կապված մի շարք խնդիրներ։ Այս մասին ասվում է American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հոդվածում։
«Եթե դուք նարինջ և ցիտրուսներ ուտեք շաբաթական թեկուզ մեկ անգամ, ապա նույնսիկ այդ դեպքում աչքերի առողջությունը զգալիորեն կբարելավվի»,-ասվում է նյութում։
Հետազոտողները պնդում են, որ դրանում օգնում են ֆլավոնոյիդները, որոնք առկա են նարնջի մեջ։










































