Սենատոր Ջոն Մակքեյնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ, հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը պարզապես մրցակից չէ, այլ ԱՄՆ թշնամին է: Համապատասխան հայտարարությունը նա տեղադրել է իր պաշտոնական էջում:
«Պուտինը բարեկամ չէ և ոչ էլ պարզապես մրցակից: Պուտինը Ամերիկայի թշնամին է, և ոչ այն պատճառով, որ մենք ենք այդպես ուզում, այլ որովհետև ինքն է դա ընտրել»,- հայտարարել է Մակքեյնը:

«Նա է ընտրել Ուկրաինա ներխուժումն ու Ղրիմի բռնակցումը: Նա է ընտրել Ասադի ռեժիմին օգնությունը, որը սպանում է սիրիացի ժողովրդին: Նա է ընտրել Ամերիկայի ընտրությունների վրա գրոհը և աշխարհով մեկ և հենց Ռուսաստանում դեմոկրատական ինստիտուտների վիժեցումը»,- ավելացրել է քաղաքական գործիչը:
Սենատորը հայտարարել է, որ Թրամփը պետք է ստիպի Պուտինին պատասխան տալ իր գործողությունների համար: Եթե դա չհաջողվի, աշխարհում ԱՄՆ առաջատար դիրքերը կարող են սպառնալիքի տակ հայտնվել:








































