Մի քանի օր առաջ Ջասթին Բիբերը ցնցել էր երկրպագուներին անսպասելի հայտարարությամբ. 24-ամյա երգիչը հայտարարել է, որ ամուսնանում է։ Աստղի ընտրյալն է դարձել Հեյլի Բոլդուինը։ Որպես իր բառերի ապացույց, Ջասթինը պաշտոնական հայտարարություն է գրել Instagram-ում։

Սակայն, պարզվել է, որ ոչ բոլորն են լուրջ ընդունել Բիբերի խոսքերը։ Նրա նախկին սիրուհի Սելենա գոմեսը համոզված է, որ հարսանիք տեղի չի ունենա, իսկ Ջասթինը շուտով կվերադառնա իր մոտ։

«Սելենան գիտի, որ վերջ ի վերջո Ջասթինն ու Հեյլին կրկին կբաժանվեն, իսկ հետո նա հետ կվազի իր մոտ։ Բայց միայն թե Սելանային նա պետք չէ։ Սելենան երբեք չի հավատա նրա ստերին»,– հաղորդել է մոտ կանգնած աղբյուրը։










































