Կալիֆորնիայում կողոպտել են Apple-ի ֆիրմային խանութներից մեկը։ Կորուստը շուրջ 27 հազար դոլար է կազմել։
Չորս հանցագործի 30 վայրկյան է անհրաժեշտ եղել մի քանի սմարթֆոն գողանալու և անհետանալու համար։ Ընդհանուր առմամբ 26 սարքավորում են գողացել։
Կողոպուտը տեղի է ունեցել առանց զենք կիրառելու։ Տուժել է միայն այցելուներից մեկը, որը փորձել է փակել մուտքը։ Տվյալ պահին ոստիկանությունը ոչ ոքի չի կասկածում։




































