Ավելի քան 200 հազար բրիտանացիներ մասնակցել են առցանց ստորագրահավաքին՝ ուղղված երկրի կառավարությանը՝ խնդրանքով, որ հանգստյան օր հայտարարեն ԱԱ-2018-ին ազգային հավաքականի հաղթանակի դեպքում՝ գրում է iz.ru-ն:

Նման քանակի ստորագրահավաքը նշանակում է, որ կառավարությունը պետք է քննարկի նախաձեռնությունը, սակայն նախարարների խորհրդի գրասենյակը չի մեկնաբանում լրացուցիչ հանգստյան օր տրամադրելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքի անդամները և Մեծ Բրիտանիայի պաշտոնական դեմքերը չեն ժամանի Ռուսաստան նույնիսկ Անգլիայի հավաքականի հաղթանակի դեպքում:








































