Վաղը՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։







































