Warner Bros. ստուդիան մտադիր է թեթևացնել զբոսաշրջիկների հոսքը՝ օդային երկաթգիծ կառուցելով դեպի Հոլիվուդի նշանը։

Los Angeles Times–ի աղբյուրի խոսքերով՝ հոլիվուդյան Skyway-ը Warner Bros.-ի վրա 100 միլիոն դոլար է նստելու։ Այս տրամվայով ճանապարհը վեց րոպե է տևելու։ Սակայն տեղի բնակիչները կարող է դեմ լինեն այս առաջարկությանը, քանի որ շինարարությունը կխանգարի Գրիֆիթ–պարկին և տեղի աստղադիտարանին։ Ենթադրվում է, որ նախածի շինարարությունը մոտ հինգ տարի է տևելու։
![]()









































