Հարվարդի համալսարանի ամերիկյան գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շոգը բացասաբար է անդրադառնում բոլոր տարիքի մարդկանց մտավոր ունակությունների վրա։ Այս մասին խոսվում է PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։
Ըստ գիտնականների, առաջ ուսումնասիրվել է շոգի ազդեցությունը միայն տարեցների ուղեղի աշխատանքի վրա։

«Դա տպավորություն էր ստեղծում, որ բարձր ջերմաստիճանները քիչ են ազդում երիտասարդ սերնդի կյանքի վրա։ Մենք ստուգել ենք, արդյո՞ք դա այդպես է՝ հետևելով Բոստոնի ուսանողական հանրակացարանի ուսանողների կյանքին»,– պատմել է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը։
Դրա համար 48 կամավորներ են ընտրվել, որոնց մի մասը ապրել է օդորակիչներով կահավորված սենյակներում, մյուսերը՝ ավելի հին շենքերում, որտեղ նման «ճոխություն» չի եղել։ Արդունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր առանց օդորակիչների սենյակներում են ապրել, զգալիորեն նվազել են մտավոր ունակություններ. նրանք ավելի վատ են մտապահել ինֆորմացիան և ավելի դանդաղ են արձագանքել հարցերին։





































