Սպիտակ տան ղեկավարը Կիմ Չեն Ընին բազմիցս «մարդ–հրթիռ» է անվանել՝ ԿԺԴՀ–ի կողմից բազմաթիվ միջուկային փորձարկումների և հրթիռային գործարկումների պատճառով։
Հունիսի 12-ին, երկու առաջնորդների հանդիպման ժամանակ, Կիմ Չեն Ընը հիշեցրել է Թրամփին այդ մականունի մասին, ինչին ի պատասխան, ամերիկյան նախագահը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա ծանոթ է այդ երգին։ ԿԺԴՀ առաջնորդը բացասական պատասխան է տվել։
Թրամփը հիշել է այս խոսակցությունը և որոշել է Կիմ Չեն Ընին այդ երգով և մի փոքր ուղերձով ձայնասկավառակ փոխանցել։ Սպիտակ տան ղեկավարի նվերը պետք է փոխանցեր Մայք Պոմպեոն՝ ԿԺԴՀ այցի ժամանակ, սակայն ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը հյուսիսկորեական առաջնորդի հետ չի կայացել։
«Այն [նվերը] պատրաստ է, այն չի փոխանցվել, բայց կփոխանցվի»,– Թրամփին է մեջբերում CNN հեռուստաալիքը։









































