Գրող Ալան Ալեքսանդր Միլան հերոսի՝ Վինի Թուխ արջուկի երևակայական աշխարհի քարտեզը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 430 հազար ֆունտով (շուրջ 570 հազար դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քարտեզը նկարել է նկարիչ Էրնեստ Շեփարդը, որը համարվում է Վինի Թուխի կերպարի ստեղծողը։

Փորձագետները չեն բացառում նաև, որ արջուկի «կախարդական աշխարհը» ստեղծելուն մասնակցել է նաև գրողի որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը։
Դրա համար հիմք է ծառայել պատկերի անկյունի մակագրությունը․ «Նկարել եմ ես, իսկ պարոն Շեփարդն օգնել է»։
Վինի Թուխի մասին առաջին պատմվածքը լույս է տեսել 1925-ին և մեծ հանրաճանաչություն ձեռք բերել։
#AuctionRecord: The original drawing of Winnie-the-Pooh’s Hundred Acre Wood sells for £430,000 to set new record for any book illustration sold at auction. #SothebysBooks pic.twitter.com/ppHAIAp2qY
— Sotheby's (@Sothebys) July 10, 2018









































