Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման փոխարեն նախընտրել է կարտոֆիլի ֆերմա այցելել։ Այդպիսի ենթադրություն է առաջ քաշել Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հեռուստաալիքը ուշադրություն է դարձրել այն բանին, որ գործակալությունը լուսաբանում է ԿԺԴՀ առաջնորդի մասնակցությամբ բոլոր միջոցառումները։ Սակայն Կիմ Չեն Ընի գործունեության մասին 7 օր ոչինչ չի հրապարակվել։ Երեքշաբթի գործակալության կայքում 4 լուր է հրապարակվել Հյուսիսային Կորեայի ղեկավարի Սամիջեն այցի մասին։ Այնտեղ նա կարտոֆիլի ֆերմա է այցելել և կարտոֆիլի օսլայի արտադրության գործարան։ Այցի օրը նշված չէ։
Sky News-ը կարծում է, որ այդ ուղևորությունը տեղի է ունեցել Փոմփեոյի՝ ԿԺԴՀ երկօրյա այցի ժամանակ։










































