Փայտանյութի օգտագործումը որպես ռետինե անվադողերի բաղադրիչ, ուսումնասիրում են Բրազիլիայի «Michelin» ընկերության մասնագետները։ Այս մասին հաղորդում է avtodream.org կայքը։
Անվադողերի արտադրության համար ծառերը ընկերությունն ինքն է աճեցնում։ Դիտարկում են նավթի փոխարինման նաև այլ տարբերակներ, սակայն, գիտական մշակումների տնօրեն Սիրիլ Ռոժեն հավաստում է, որ մանրեցված փայտի օգտագործումը ավելի հավանական ընտրություն է։
Դա պայմանավորվում է փայտի թափոնների տնտեսական արժեքով, նյութի տարածվածությամբ, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, տվյալ միջոցները կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Տվյալ պահին մեքենաների անվադողերի 80%-ը բաղկացած է նավթամթերքից։ Փայտե անվադողերի առաջին չափաքանակը նախատեսվում է արտադրել 2020 թվականին։









































