Thursday, 06 06 2024
Գազալցակայանի պայթյունից հրդեհ է բռնկվել
Գազալցակայանի պայթյունի պահը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան

Նիկոլը մեկ միասնական ցուցակով ընտրություններին գնալուն չի համաձայնի

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ, կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը «չի ցանկանում, որ ժողովրդի ծոցից դուրս եկած մի ուժը մրցակցի մեկ այլ ուժի հետ»։ Ըստ Հովհաննիսյանի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցել մեկ ընդհանուր համաժողովրդական ցուցակով։ «Ես կողմնակից եմ, որ լինի ընդհանուր ցուցակ, որ անշրջելիորեն արտահայտվեն հեղափոխության արդյունքները։ Առաջարկը ուժի մեջ է։ Մենք առաջարկ ենք արել և հուսով ենք, որ թե՛ վարչապետը, թե՛ իր կուսակցությունը և այլ ուժեր, քաղաքացիական շարժումներ, միասին հանդես կգան։ Ես չեմ ուզում գնանք սուպերկուսակցության ճանապարհով»,- ընդգծել է Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։ Ի դեպ՝ այս օրակարգով «Ժառանգություն» կուսացկության նախագահ Արմեն Մարտիրոսյանն այս օրերին քննարկումներ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ։

Նախկին քաղբանտարկյալ, «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հետ առայժմ քննարկումներ այդ հարցի շուրջ չեն անցկացրել. «Կարծում եմ՝ առայժմ վաղ է խոսել մեկ միասնական ցուցակի մասին, դեռ հայտնի չէ, թե երբ են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։ Անդրիաս Ղուկասյանը, միևնույն ժամանակ, վերահաստատեց իր այն կարծիքը, որ ժամանակավոր կառավարությանն իրենք ընդդիմադիր չեն լինելու։

Թեմայի շուրջ նախնական քննարկումներ եղել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը. «Հանդիպում եղել է, իրավիճակի շուրջ քննարկումներ ենք անցկացրել»։

Ինչ վերաբերում է մեկ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, մեր զրուցակիցն ասաց. «Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չեն համաձայնի։ Նիկոլը հասկանում է, որ հետհեղափոխական էյֆորիան իրենն է։ Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական դաշտն ամբողջությամբ ոչնչացվել է, հիմա անհրաժեշտ է, որ այդ դաշտը ձևավորվի։ Այն բոլոր ուժերը, որոնք հեղափոխության համար պայքարել են, կարող են նման ցանկություն հայտնել, ամեն ինչ սկսվեց իրենցով, նյութականացվեց Նիկոլ Փաշինյանով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրենով է փորձում անել, մի կողմից դա լավ է, որովհետև քաղաքական դաշտի կայացման համար այլընտրանքային քաղաքական ուժեր պետք է ձևավորվեն, «Հիմնադիր խորհրդարանի», «Ժառանգության», մեր կուսակցության անելիքը բարդ է, բայց պետք է լուծումները գտնենք»։

Շարունակելով իր միտքը, մեր զրուցակիցը նշում է. «Ես հասկանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա ասում է, որ մենք էլ ենք մասնակցել հեղափոխությանը, ուրեմն պետք է ժողովրդավարական ուժերի հետ լինենք ցուցակում, կա տրամաբանություն, բայց ես նրան ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնի, մենք պետք է գնանք այլընտրանքի։ Փաշինյանի խնդիրը ոչ միայն քվեարկություն ապահովելն է, այլ ընտրելու հնարավորություն ստեղծելը»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեմայի շուրջ «Ժառանգության» հետ քննարկումներ առայժմ չեն եղել. «Մեր կուսակցությունը մշտապես ունեցել է այն կարծիքը, որ քաղաքական դաշտում պետք է համախմբվածություն լինի, մենք միշտ կողմնակից ենք եղել համախմբմանը։ Համարում ենք, որ հիմա էլ դա քննարկման ենթակա հարց է»։

Խաչատրյանի խոսքերով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, կողմ լինելով համախմբմանը, ընդունելի է համարում միայն գաղափարական համախմբումները։ «Մնացած համախմբումները պահի տակ խնդիր լուծելու համար արհեստական են լինում ու երկար կյանք չեն ունենում։ Եթե քաղաքական ուժերն իրենց առաջ խնդիր են դնում ընտրությունների մասնակցության, բնականաբար պետք է ունենան մոտեցումների՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության սկզբունքների համընդհանրություն։ Հակառակ դեպքում՝ այդպիսի համախմբումները արհեստական են։ Մենք չգիտենք՝ հիմա ինչպիսի համախմբման մասին է խոսքը, բայց գաղափարը ողջունում են, իսկ առաջիկայում կլսենք ու կքննարկենք այդ հարցը»,- եզրափակեց Անժելա Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում