Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Ծառուկյանը պետք է գլխավորի կուսակցության ցուցակը՝ անկախ վարչապետի հայտարարությունից

Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատել։ Նման հայտարարությունները հնչում են տարբեր մակարդակներով՝ ընդհուպ մինչև վարչապետի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը, համենայնդեպս՝ նման ցանկություն ունեն կուսակցականները։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ծառուկյանի դեպքում բիզնեսի և քաղաքականության տարանջատում չկա, քանի որ Ծառուկյանը անձամբ բիզնես գործունեությամբ չի զբաղվում։

Հարցին՝ հնարավո՞ր է Ծառուկյանն անձամբ չմասնակցի ընտրություններին՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին հայտարարությունը, ինչպես նաև Ծառուկյանի անվան շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը և միջադեպը, Զոհրաբյանն ասաց՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում կայացնում։

«Ես կարծում եմ՝ դա մեր որոշելիքն է, մեր կուսակցության որոշելիքն է։ Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը, ինչքան էլ ազդեցիկ լինի, կարող է թելադրել՝ որ քաղաքական գործիչը կամ ուժը մասնակցի կամ չմասնակցի ընտրություններին»,- շեշտեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ մենք այլևս ապրում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ «դիկտատորներ» չպետք է լինեն. «Գագիկ Ծառուկյանը, իմ վստահ համոզմամբ, միանշանակ պետք է գլխավորի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը»։

Ծառուկյանի անվան հետ կապված վերջին աղմկոտ միջադեպի մասով Զոհրաբյանն ասաց՝ հարցը գտնվում է իրավապահների տիրույթում և որևէ ազդեցություն չունի Ծառուկյանի վրա։ «Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա։ Մենք խնդիրը որևէ կերպ չենք քաղաքականացնում, որևէ քաղաքական ենթատեքստ չենք ուզում տեսնել։ Մենք կարծում ենք, որ իրավական առումով այստեղ խնդիրներ կան, և ակնկալում ենք, որ իրավական հարթությունում դրանց լուծում կտրվի։ Ես չեմ կարծում, որ իրավական և քաղաքական հարթությունները պետք է իրար զուգակցել»,- կարծիք հայտնեց պատգամավորը։

Մեր հստակեցմանը՝ Գագիկ Ծառուկյանը հստակ որոշում ունի՞ ընտրություններին անձամբ մասնակցելու, Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ նման հարց չեն քննարկել. «Մեզ համար նման հարց, որ Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին, գոյություն չունի, իսկ գոյություն չունեցող հարցեր մենք չենք քննարկում»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում