«Անհամբեր էի, այս ամբողջ հեղափոխության ընթացքում շրջագայությունների մեջ էի, բայց միտքս այստեղ էր, և հիմա ինձ համար մեծ հաճույք է նոր Հայաստան գալը,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց արվեստագետ Վահե Բերբերյանը:
«Փնտրում ես այն, ինչ չունես,- նշեց Բերբերյանը,- բոլոր կատակերգակների պես ես էլ հումորի զորավոր ջիղ ունեմ, հումորն ինձ համար, փոքր տարիքից սկսած, փրկություն է: Առանց հումորի կյանքը անտանելի կլիներ, հումորը կյանքն ավելի տանելի դարձնելու ձև է»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը չեն ընդունում քննադատությունը, թեկուզև այն հումորի միջոցով լինի, Բերբերյանը նշեց, որ հաճախ ինքն էլ է առնչվել այդ խնդրին. «Ինձ համար հումորը փորձաքար է… Ինձ համար սրբություն գոյություն չունի, հումորը սրբություն վիրավորելու համար չէ: Սրբությունը որոշ մոտեցումներ են, համոզումներ են, արժեքներ են, և ինչո՞ւ չպետք է այդ ամենը չքննադատես»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































