70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը և 62-ամյա Մարիա Շրայվերը կարող են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում ամենաերկար ամուսնալուծության գործընթացի պատճառով. վերջին 7 տարում նրանք փորձում են պաշտոնական ապահարզան ձևակերպել, բայց ապարդյուն՝ գրում է segodnya.ua-ը:

Տեղեկացվում է, որ դերասանը չի ձգտում բաժանվել Մարիայից. ոչ նա է շտապեցնում իրավաբաններին, ոչ էլ Մարիան, սակայն զույգը չի պատրաստվում նորից միանալ:

Մարիան և Առնոլդը ամուսնացել են 1986թ.: Նրանք ունեն չորս երեխա: Ավագ դուստրը՝ Քեթրինը, այժմ 29 տարեկան է, Քրիստինան՝ 27, Պատրկը 25 տարեկան է, կրտսերը՝ Քրիստոֆերը՝ 20 տարեկան:







































