Դոմինիկ Ռաաբը այսօր նշանակվել է Brexit-ի հարցերով նախարար՝ Դևիդ Դևիսի հրաժարականից հետո։
Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։
Ռաաբը, ով ներկայումս բնակարանային քաղաքականության հարցերով նախարարն է, 2016 թվականի հանրաքվեին ԵՄ–ն լքելուն ուղղված արշավի հայտնի գործիչներից է եղել։
Դևիսը հրաժարական տվեց կիրակի օրը՝ Brexit-ից հետո ԵՄ–ի հետ համագործակցության Մեծ Բրիտանիայի կառավարության նոր մարտավարության հետ անհամաձայնությունների պատճառով։ Նա գտնում է, որ Թերեզա Մեյը Բրյուսելին զգալի զիջումներ է անում։
Բրյուսելն ու Լոնդոնը Brexit-ի վերաբերյալ բանակցությունների որոշ տեխնիկական մասերով առաջընթաց են գրանցել, սակայն լուրջ տարաձայնություններ կան Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի հարցում։
Բանակցողները փորձում են երկու կողմերի համար ընդունելի որոշում գտնել, որպեսզի Brexit-ից հետո խուսափեն «խիստ սահմանից»։










































