Չինաստանում որոշ պետական ԶԼՄ-ներ երկրի իշխանություններից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ քննադատությունը մեղմացնելու և «ագրեսիվ լեզուն» փոխելու կարգադրություն են ստացել։ Այս մասին հաղորդում է South Morning China Post-ը։
Նշվում է, որ չնայած փոխադարձ մաքսատուրքերի հետևանքով առևտրային սրված հարաբերություններին, և՛ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը նախընտրում են զերծ մնալ վիրավորանքներից և երկու երկրների առաջնորդների բաց քննադատություններից։
«Մեզ ասել են, որ Թրամփի վերաբերյալ ագրեսիվ արտահայտություններ չօգտագործենք»,-նշել է պարբերականի աղբյուրը։









































