ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է, թե ինչպես պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Գրեհեմը հայտարարել է, որ Թրամփը չպետք է անմիջապես հավատա Ռուսաստանի նախագահի խոսքերին, երբ նա հերքի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը։
«Երբ Պուտինը ժխտի իր առնչությունը 2016 թվականի ընտրություններին, դուք ժխտեք նրա ժխտումը. նրան մարտահրավեր նետեք։ Թույլ մի տվեք, որ նա ժխտի ակնհայտը»,– հայտարարել է Լինդսի Գրեհեմը։
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարելու Հելսինկիում, հուլիսի 16-ին։





































