Քանյե Ուեսթին ու Քիմ Քարդաշյանին նկատել են ամենանորաձև սուշի-ռեստորանից դուրս գալիս: Այնտեղ համատեղ ընթրելու համար զույգն ընտրել է ոչ ստանդարտ հագուստ:

Օգտատերերն ու ականատեսները նշել են, որ դա հեռու է եղել ռոմանտիկ երեկույթից: Երկրպագուներից շատերը կարծում են, որ գրեթե միանման հագնված (կանաչա-շագանակագույն տաբատ, մարզաշապիկ և կրկնակոշիկներ)՝ Քանյե Ուեսթը գնացել է հագուստի հավաքածուի հերթական գովազդի ներկայացմանը: Օգտատերերի որոշ մասն էլ համաձայնել է, որ Քարդաշյանը հետապնդում է կոմերցիոն նպատակներ: Բայց Քարդաշյանի ոչ բոլոր երկրպագուներն են այդպես համարում: Երկրպագուների մեծ մասը համենայնդեպս վստահ է, որ այդ կերպ աստղային զույգն ավելի ու ավելի է մոտենում միմյանց, և չարժե որևէ ընդհատակյա քար փնտրել:








































