Թուրքիայի կառավարությունը հեռացրել է ևս ավելի քան 18,6 հազար պետծառայողների, որոնք կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպությանը մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Համաձայն վճռի՝ հեռացվածների մեծ մասը զինծառայողներ են: Հրաժարականները առնչվել են նաև արդարադատության, կրթության, արտաքին գործերի նախարարությունների և պետական բուհերի աշխատակիցներին: Բացի այդ, փակվել են 12 հասարակական կազմակերպություն, 3 թերթ և մեկ հեռուստաալիք:
Սա պետծառայողների ամենամեծ խումբն է, որ հեռացվել է մեկ վճռի շրջանակներում՝ ընդունված արտակարգ ռեժիմի գործողության պայմաններում:










































