Ամուլսարի հարցը ցավոտ հարց է Հայաստանի համար, խոսքը վերաբերում է բնապահպանությանը: ՀՀ նախագահը որևէ առնչություն չունի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, և այդ հարցով զբաղվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնում է իր աջակցությունը:
Այս մասին այսօր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հանքի շահագործման գործում որն է իր տեսակետը:
Նախ` վատնում ենք ջուրը: Օրինակ՝ Արարատյան դաշտում, եթե չափից ավելի ջուր հանենք, հավասարակշռությունը խախտվում է, և տեսնում ենք, թե ինչ է կատարվում:
Էջմիածնում մի քանի շենքեր եմ կառուցել բարեգործական ծրագրով, և հիմա այդ շենքերը ճաքեր ունեն»,-ասաց Արմեն Սարգսյանը:







































