Լուվրն այցելուներին զարմացրել է կրեատիվ որոշմամբ։
Վերջերս Բեյոնսեն և Ջեյ Զին ներկայացրել են նոր՝ Apes**t տեսահոլովակը, որը նկարահանել են Լուվրում։ Աստղային զույգը երկրպագուների համար թանգարանում յուրօրինանկ էքսկուրսիա է կազմակերպել։
Տեսահոլովակում կարելի է տեսնել շատ հայտնի նկարներ։
Տեսահոլովակի շնորհանդեսի ֆոնին Լուվրի ներկայացուցիչները Jay-Z et Beyonce au Louvre խորագրով էքսկուրսիա կթողարկեն։ Հյուրերին ցույց կտան տեսահոլովակում տեղ գտած բոլոր ցուցանմուշները։







































