Պորտուգալիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել կորիդան արգելելու օրինագծին, որը երկրում ավանդական միջոցառում է։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Կորիդան արգելելու մասին օրինագիծը 230 անդամ ունեցող խորհրդարանում ընդամենը 31 ձայն է ստացել։ Կենդանիների իրավունքների հարցերով օրենսդիր, պատգամավոր Անդրե Սիլվան, որը ներկայացրել է օրինագիծը, ասեկ է, որ դա կտտանք է։
Կորիդայի կողմնակիցների կարծիքով՝ իրենք մշակութային ժամանցի իրավունք ունեն, ինչպես նաև այն Պորտուգալիայում երկար պատմություն ունի։
Ի տարբերություն Իսպանիայի՝ Պորտուգալիայում ցլերը չեն զոհվում մրցասպարեզում, սակայն ելույթից հետո նրանց սպանում են։










































