Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող Է օգնել դրականորեն ազդելու տարաձայնությունների վրա Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ առւետրի հարցերում:
Այս մասին Յունկերը հայտարարել Է հուլիսի 6-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Եվրահանձնաժողովի կայքում: «Մինչեւ հուլիսի վերջը ես կմեկնեմ Վաշինգտոն, ԱՄՆ-ի նախագահի հետ կխոսեմ առեւտրի հարցերի շուրջը: Հուսով եմ՝ մենք կկարողանանք բարելավել ըմբռնման մակարդակն այդ ոլորտում»,- հայտարարել Է քաղաքական գործիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ Twitter-ում գրել Է, որ ԱՄՆ-ը 20 տոկոսի չափով մաքսեր կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ավտոմոբիլների համար, եթե ԵՄ-ն չվերացնի առեւտրական արգելքներն ամերիկյան ընկերությունների նկատմամբ: Նա նաեւ Եվրոպայի ավտոարտադրողներին հորդորել Է իրենց գործարանները կառուցել Ամերիկայի տարածքում: Bloomberg գործակալությունը նույն օրը հաղորդել Է, որ Եվրամիությունից ավտոմբիլների եւ պահեստամասերի առեւտրական մաքսերը, որոնց սահմանմամբ սպառանացել Է Թրամփը, կարող են վերաբերել 300 միլիարդ դոլարի արտադրանքի եւ իրենցով հանգեցնել պատասխան միջոցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































