Ամուլսարի հանքի շահագործման հարցում կողմերը այդպես էլ համաձայնության չեկան:
Բնապահպանության նախարարության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սկսել են տեսչական ստուգումների գործընթացը, և այդ պրոցեսը շարունակելու խոչընդոտ չկա: Իսկ թե ինչ կանի կառավարությունը՝ մեր զրուցակիցը զերծ մնաց պատասխանից:
«Նոր ավարտվեց քննարկումը, որոշ ժամանակ անց մենք գուցե հետևություններ կանենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ Դուք նախկինում կտրականապես դեմ էիք Ամուլսարի հանքի շահագործմանը, փոխվե՞լ է արդյոք Ձեր դիրքորոշումը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես նույն բնապահպանն եմ՝ այն տարբերությամբ, որ հիմա պետական ծառայող եմ: Հիմա ես եմ այն սուբյեկտը, որ պետք է ստուգի, հավաստի և համապատասխան ընթացք տրամադրի»:
Նրա խոսքով՝ այն փաստերը, որոնց մասին ինքը խոսել է, այդ փաստերը պետք է օրենքով սահմանված կարգով, իրավական ընթացակարգերով հավաստվեն և ներկայացվեն ապացույցների տեսքով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































