Ֆրանսիայի Նանտ քաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Բողոքի ակցիաները սկսվել են, երբ ոստիկանները սպանել են 22-ամյա տղամարդուն, որը ներգաղթյալների ընտանիքից էր։
Հուլիսի 3-ին Նանտի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Աբուբաքր Ֆոֆանի ավտոմեքենան։ Վերջինի փաստաթղթերը նրանց «կասկածելի» են թվացել և երիտասարդին բաժանմունք տանելու հրաման են ստացել։ Դրանից հետո, իրբ տղամարդը դիտմամբ ավտոմեքենայով հարվածել է ոստիկանին։

Ի պատասխան՝ տուժած ոստիկանի գործընկերը կրակել է երիտասարդի ուղղությամբ։ Փամփուշտը նրա պարանոցին է դիպել, և տղամարդը մահացել է։
Սակայն վկաները պնդում են, որ կրակոցը մեկը չէր, իսկ կրակելու անհրաժեշտություն չկար։

Նանտի դատախազությունում հայտարարել են, որ գործի առթիվ հետաքննություն է սկսվել։ Սակայն քաղաքում լարվածությունը չի անցել։ Ֆոֆանի ընտանիքի կոչով Բրեիլ թաղամասում բողոքի երթ է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցում։
Քաղաքային տրանսպորտն ընդմիջումներով է աշխատում։







































