«Առաջին լրատվական»-ը սիսիանցիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու, թե ինչ տպավորություն ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից:
«Շատ լավ տպավորություն, շատ հաճելի էր, ուրախ եմ, որ հարցերի գոնե 10 տոկոսը բարձրաձայնվեց»,- ասաց կանանցից մեկը՝ վստահություն հայտնելով, որ վարչապետը կլուծի բարձրացրած խնդիրները:
«Ուրախ ենք, շատ ուրախ ենք հանդիպման համար, շատ էինք սպասել և հուսով ենք, որ սիսիանցիների բոլոր հարցերը լուծում կստանան: Մենք նույնիսկ ֆիքսել էինք ժամը, և նա ուղիղ ժամը 9-ին եղավ այստեղ»,- ասաց մի երիտասարդ կին:
Նրանց խոսքով՝ այս թավշյա հեղափոխությունը ամենակարևորը՝ ազատեց իրենց հոգիները. «Շատ ուրախ ենք, որ այցը սկսվեց Սյունիքի մարզից, որովհետև մեր մարզը մոռացված, անտեսված էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































