Gucci-ի նոր հավաքածուի ցուցադրությունը, որը ֆրանսիական Առլե քաղաքի հին գերեզմանոցում է տեղի ունեցել, վրդովել է հավատացյալներին։ Մի քանի ամիս առաջ պարզ է դարձել, որ Gucci-ի շոուն գերեզմանոցում է տեղի ունենալու։ Ալեքսանդրո Միքելեն ընտրել էր հին ռոմանական Ալիկամպ գերեզմանոցը։ Անունը ծագում է լատինական Elisii Campi–ից, որ թարգմանաբար նշանակում է «Ելիսեյան դաշտեր»։ Ալիկամպ նեկրոպոլը հայտնվել է մ.թ. IV դարում կամ ավելի շուտ, մինչև այստեղ Քրիստոնեության մուտքը և հազար հինգ հարյուր տարի եղել է Առլեի հիմնական գերեզմանատունը։ Որոշ հավատացյալներ վիրավորվել են. ինչպե՞ս թե, նորաձևության ցուցադրությունը՝ գերեզմաններում։
Միքելեն այս հարցում իր փաստարկներն է ունեցել։ Ալիկամպում չեն հուղարկավորում մարդկանց XVIII դարից ի վեր։ Չնայած, որ դատելով շոուից և հավաքածուից, ամեն դեպքում, Ալեսանդրոյին այս տեղի հենց հիմնական գործառույթն է հետաքրքրել։

Ճանապարհների երկայնքով կրակներ էին վառել, ամենուր մոմեր էին դրել, երաժշտություն էին միացրել։ Միքելեն բառացիորեն ծեփել էր մոդելներին կաթոլիկ խաչերով։







































